ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանում բնակվում է շուրջ 150 հազար հաշմանդամ

Հայաստանում բնակվում է շուրջ 150 հազար հաշմանդամ
28.11.2008 | 00:00

Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանության միամսյակ: Դեկտեմբերի 3-ը հաշմանդամների միջազգային օրն է, այդ իսկ պատճառով միամսյակը կազմակերպվում է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Միամսյակի կազմակերպիչն է հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը, որը ստեղծվել է այս տարվա փետրվարին: Հանձնաժողովի կազմում են տարբեր նախարարությունների պատասխանատուներ և դաշտի ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միամսյակի ընթացքում` մինչև դեկտեմբերի 15-ը, նախատեսված են մի շարք միջոցառումներ՝ դասախոսություններ և սեմինարներ հաշմանդամ երեխաների ծնողների, դպրոցականների և ուսանողների համար, հաշմանդամ երեխաների և երիտասարդների արվեստի աշխատանքների ցուցահանդես, կտպագրվեն ցուցապաստառներ, տեղեկատվական բրոշյուրներ և այլն:
Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանատուները շեշտում են, որ չնայած կատարվող աշխատանքներին` հաշմանդամ մարդիկ այսօր Հայաստանում ունեն լուրջ խնդիրներ և ինտեգրացված չեն հասարակությանը:
Երևանի հարյուրավոր փողոցներից միայն 13-ի մայթերն են հարմարեցված հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին: Թեքահարթակ ունեցող մայթերով փողոցները գտնվում են քաղաքի նեղ կենտրոնում: Միջազգային չափանիշներով` Երևանը հաշմանդամ մարդկանց համար անմատչելի քաղաք է: Եթե մայրաքաղաքի որոշ հասարակական վայրերում կան թեքահարթակներ, ապա մարզերում դրանք անհամեմատ ավելի քիչ են:
Այսօր Հայաստանում բնակվում է շուրջ 150 հազար հաշմանդամ, որոնց թվում կան հատուկ կարիքներ ունեցող անձանց խմբեր. սրանք տեսողության, լսողության խնդիր ունեցող հաշմանդամներ են, հոգեկան հիվանդություններով տառապող անձինք, և յուրաքանչյուր այսպիսի խմբի համար հատուկ ծրագրեր են մշակվում: Հաշմանդամների 42,1 տոկոսը կանայք են և 6 տոկոսը՝ երեխաներ:
Լ. Գ.

Դիտվել է՝ 5174

Մեկնաբանություններ